երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ավտովթար՝ Երևանում. բախվել են 23-ամյա վարորդների Lada-ն ու Niva-ն, վերջինս կողաշրջվել է

Ավտովթար՝ Երևանում. բախվել են 23-ամյա վարորդների Lada-ն ու Niva-ն, վերջինս կողաշրջվել է

Այսօր՝ հունվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Ավան վարչական շրջանում՝ Մարշալ Բաբաջանյան փողոցում, բախվել են 23-ամյա Արմեն Պապյանի վարած ՎԱԶ 2121 մակնիշի և 23-ամյա Ռոբերտ Գրիգորյանի վարած ՎԱԶ 21101 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Niva-ն կողաշրջվել է, և, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները` գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի և վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ։

Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Սերգեյ Հարությունյանն ու կրտսեր պարեկ Դավիթ Մանուկյանը։

Վթարի փաստով Պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Lada-ի վարորդը, ով վթարային իրավիճակ է ստեղծել Niva-ի վարորդի համար։

  • Կիսվել: