երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Ավտովթար՝ Երևանի Հերացի փողոցում․ կան տուժածներ

Ավտովթար՝ Երևանի Հերացի փողոցում․ կան տուժածներ

Հունվարի 13-ին, ժամը 08։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Խանջյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Հերացի փողոցում բախվել են «Toyota», «Voyah», «Mercedes-Benz» և «Volt» մակնիշների ավտոմեքենաները։

«Toyota» և «Volt» մակնիշների ավտոմեքենաների ուղևորները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։

Փրկարարները հոսանքազրկել են «Toyota» և «Volt» մակնիշների ավտոմեքենաները և փակել «Toyota» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

 Ըստ Shamshyan.com–ի վթարի հետևանքով 6 հոգի, որոնցից 3-ը երեխաներ են, տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

  • Կիսվել: