կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում․ վիրավորներ կան

Ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում․ վիրավորներ կան

Այսօր՝ հունվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Բերքանուշ գյուղում բախվել են «Mercedes C180» և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը։

  • Կիսվել: