կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ավտոմեքենաների ապակիները կոտրած ու գողություն արած անձինք հայտնաբերվել են

Ավտոմեքենաների ապակիները կոտրած ու գողություն արած անձինք հայտնաբերվել են

Սեպտեմբերի 2-ին ոստիկանության ճամբարակի բաժին հաղորդում էր ստացվել, որ Դրախտիկ գյուղի մոտ կոտրել են «Հյունդայի Տուկսոն» ավտոմեքենայի ապակին և գողացել պայուսակ, թռչող տեսանկարահանող սարք, անձնագիր և այլ իրեր:

Դեպքի վայր մեկնած ոստիկանները տուժողից հաղորդում ընդունեցին։ Նրան պատճառված վնասը շուրջ 1.260.000 դրամի էր:

Նույն օրը անձնական ունեցվածքի գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց նաև ոստիկանության Սևանի բաժնում։ Ժամը 17.30-ից 18.15-ն ընկած ժամանակահատվածում կոտրել էին Երևան-Իջևան ճանապարհի 71-րդ կմ-ին՝ ռեստորանի մոտ կայանված «JIN BEI» ավտոմեքենայի ապակին ու գողացել պայուսակ, որի մեջ փող, անձնագիր, նույնականացման ու բանկային քարտեր և այլ իրեր էին:

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Երևան քաղաքի վարչության, Դավիթաշենի բաժանմունքի, Սևանի և Ճամբարակի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողություններն արել են 30 և 39 տարեկան երկու տղամարդիկ՝ երկուսն էլ Երևանի բնակիչ։ Սեպտեմբերի 3-ին նրանք հայտնաբերվեցին Երևան քաղաքում և, «ՎԱԶ-2121» ավտոմեքենայով հանդերձ, բերման ենթարկվեցին ոստիկանության Սևանի բաժին, որտեղ տվեցին խոստովանական բացատրություն։

Գողոնը մասամբ հայտնաբերվել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ողջ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն

  • Կիսվել: