շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երևանում և մարզերում թույլ ձյուն է սպասվում. եղանակի տեսություն

Երևանում և մարզերում թույլ ձյուն է սպասվում. եղանակի տեսություն

Այսօր ցերեկը, ինչպես նաև հունվարի 29-31-ը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, փետրվարի 1-ին` առանձին շրջաններում, ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն և մառախուղ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ՓԾ մամուլի ծառայությունը։
 
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ արագությամբ։ Այսօր առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 29-30-ի գիշերը կբարձրանա 8-10 աստիճանով ցերեկը` 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում հունվարի 28-31-ը, փետրվարի 1-ին ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է թույլ ձյուն:
 

  • Կիսվել: