երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
«Ավրորա» մրցանակը շնորհվել է Ջամիլա Աֆղանիին (տեսանյութ)

«Ավրորա» մրցանակը շնորհվել է Ջամիլա Աֆղանիին (տեսանյութ)

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա յոթերորդ մրցանակը շնորհվել է մանկավարժ, իրավապաշտպան, «Նուռ» կրթության և կարողությունների զարգացման կազմակերպության (NECDO) հիմնադիր Ջամիլա Աֆղանիին, որն իր կյանքի 25 տարին նվիրել է Աֆղանստանի կանանց կրթության հնարավորություն տալու գործին։ 

Ջամիլա Աֆղանին խաղաղության ակտիվիստ է, «Նուռ» կրթության եւ կարողությունների զարգացման կազմակերպության (NECDO) հիմնադիր: 25 տարի նա պայքարել է, որպեսզի Աֆղանստանում ապրող կանանց համար կրթությունը դառնա հասանելի: Երբ թալիբները վերցրին իշխանությունը, Ջամիլա Աֆղանին ստիպված եղավ լքել իր հայրենիքը: Բայց նույնիսկ դրանից հետո նա չի հանձնվում՝ շարունակելով պայքարել իր ժողովրդի համար:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: