հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ավինյանը պատրաստվում է լուծարել թատրոնի գեղարվեստական ղեկավարի իմ հաստիքը. Մհեր Մկրտչյան

Ավինյանը պատրաստվում է լուծարել թատրոնի գեղարվեստական ղեկավարի իմ հաստիքը. Մհեր Մկրտչյան

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը պատրաստվում է լուծարել թատրոնի գեղարվեստական ղեկավարի իր հաստիքը:

Նա, մասնավորապես, գրել է. «Վերջապես լավ նորություն հայ թատերական աշխարհի համար:

Սուրճ խմեցի, բաժակ նայողն ասաց, որ Ավինյանը պատրաստվում է մոտակա ժամանակներս լուծարել «Մհեր Մկրտչյան» թատրոնի գեղարվեստական ղեկավարի, այսինքն` իմ հաստիքը:

Բաժակ նայողն ասաց, որ չեն մարսել «Իշխանություն-2» ֆիլմը:

Բաժակ նայողն ասաց նաև, որ քաղաքապետարանը օգտագործելու է պրիմիտիվ երկքայլանի կոմբինացիա:

Իհարկե, իմ կողմից վայնասուն չի լինելու` 50-ն անց մարդ եմ` կյանքում ինչ-որ բան արած:

Հ․Գ. Գեղարվեստական ֆիլմ նայելուց առաջ մարսողական խմեք»:

  • Կիսվել: