երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Ավինյանը մանրամասներ է հայտնել Ավան-Առինջի համայնքային հիմնարկի 2 աշխատակցի դանակահարության գործով

Ավինյանը մանրամասներ է հայտնել Ավան-Առինջի համայնքային հիմնարկի 2 աշխատակցի դանակահարության գործով

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում մանրամասներ է ներկայացել Ավան-Առինջի համայնքային հիմնարկի 2 աշխատակիցների դանակահարության գործով։

«Այս գիշեր արտակարգ դեպք է տեղի ունեցել Ավան-Առինջում: ԵԱՍՄ համայնքային հիմնարկի երկու աշխատակից դանակահարվել են իրենց աշխատանքը կատարելիս, այժմ նրանք գտնվում են հիվանդանոցում: Բարեբախտաբար, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Շնորհակալ եմ շտապօգնության բժիշկներից և ոստիկանության ծառայողներից օպերատիվ արձագանքի համար: Մեր գործընկերներին շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,-գրել է նա:

  • Կիսվել: