ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ավինյանի շնորհավորանքը՝ Ուսուցչի օրվա առթիվ

Ավինյանի շնորհավորանքը՝ Ուսուցչի օրվա առթիվ

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյդսբուքյան էջում շնորհավորել է Ուսուցչի տոնի առթիվ:

՛՛Ջերմորեն շնորհավորում եմ մեր բոլոր ուսուցիչներին: Չափազանցություն չի լինի ասել, որ հենց Ձերն է ամենից կարևոր մասնագիտությունն ու առաքելությունը. գալիք սերնդի հաջողությունները անձամբ ձեզանով է պայմանավորված: Կարող ենք վստահ լինել, որ Ձեր շնորհիվ այսօրվա աշակերտներն ու ուսանողները հարստացնելու են մեր ժողովրդի ականավորների և շնորհալիների շարքերը:

Բոլորիս ունեցած ձեռքբերումների գործում անուրանալի է ուսուցչի դերը:

Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ մեր երկրի զարգացման գործում ունեցած ավանդի, դաստիարակած և կրթած սերունդների և բարեխիղճ աշխատանքի համար:

№ 74 դպրոցի աշակերտները դասվարի հետ, 1956թ․՛՛,- գրել է նա և հրապարակել ստորև ներկայացված լուսանկարը:

 

  • Կիսվել: