երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Ավիացիան մեր երկրի համար անչափ կարևոր ոլորտ է, որն ամեն օր հաղթահարում է իր առջև ծառացած մարտահրավերները. Սանոսյան

Ավիացիան մեր երկրի համար անչափ կարևոր ոլորտ է, որն ամեն օր հաղթահարում է իր առջև ծառացած մարտահրավերները. Սանոսյան

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը շնորհավորական ուղերձ  հղել ավիատորներին։ Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հարգելի՛ ավիատորներ, շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ստեղծման 91-րդ տարեդարձի և մասնագիտական օրվա առթիվ:

Ավիացիան մեր երկրի համար անչափ կարևոր ոլորտ է, որն ամեն օր հաղթահարում է իր առջև ծառացած մարտահրավերները և կայուն քայլերով շարժվում առաջ։
 
Ձեր ավանդն անուրանալի է Հայաստանում քաղաքացիական ավիացիայի զարգացման գործում։ Յուրաքանչյուրիդ կատարած անձնվեր աշխատանքի արդյունքում է, որ այսօր մենք հաստատուն քայլերով ոլորտը տանում ենք դեպի զարգացում՝ ապահովելով անվտանգ և ապահով թռիչքներ։
 
Մենք բարձր ենք գնահատում յուրաքանչյուրիդ կատարած անձնվեր աշխատանքը՝ ուղղված քաղաքացիական ավիացիայի զարգացմանը։
Այսօր էլ ոլորտի առաջ բազմաթիվ մարտահրավերներ կան, բայց այն նվիրումը, որն առկա է ոլորտի պատասխանատուների և մասնագետների մոտ, ինձ մեծ հավատ է ներշնչում, որ բոլոր մարտահրավերները հնարավոր է հաղթահարել և ապահովել անվտանգ, էլ ավելի հարմարավետ թռիչքներ։
 
Շնորհավոր քաղաքացիական ավիացիայի 91-րդ տարեդարձը»։

  • Կիսվել: