ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ավետիք Իշխանյանը եզակի իրավապաշտպաններից էր, պետության համար մտահոգ հասարակական գործիչ. Քոչարյան

Ավետիք Իշխանյանը եզակի իրավապաշտպաններից էր, պետության համար մտահոգ հասարակական գործիչ. Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագա Ռոբերտ Քոչարյանը ցավակցություն է հայտնել Ավետիք Իշխանյանի մահվան կապակցությամբ։

«Խորը ցավով տեղեկացա Ավետիք Իշխանյանի անժամանակ մահվան մասին։ Ավետիք Իշխանյանը եզակի իրավապաշտպաններից էր, որի գործունեությունը մեծ գնահատանքի է արժանի՝ որպես իրականում անվախ, սկզբունքային, պետության համար մտահոգ հասարակական գործչի։

Ցավակցությունս եմ հայտնում Ավետիք Իշխանյանի ընտանիքին, հարազատներին, համախոհներին»,- գրել է նա։

  • Կիսվել: