չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Ավելորդ հայտարարությունները կարող են աշխատանքին վնաս հասցնել. Հակոբ Արշակյանը՝ Բաքվում հայ ռազմագերիների մասին (վիդեո)

Ավելորդ հայտարարությունները կարող են աշխատանքին վնաս հասցնել. Հակոբ Արշակյանը՝ Բաքվում հայ ռազմագերիների մասին (վիդեո)

Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը տեսանյութ է հրապարակել ծաղկավաճառի հետ երկխոսության մասին:

Մեկնաբանությունների բաժնում քաղաքացիներից մեկը Արշակյանին հիշեցրել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների մասին ու հարց հնչեցրել. «Իսկ ձեր թիմին որևէ մեկը չի՞ բացատրում Ադրբեջանում հայ ռազմագերիների հարցով զբաղվելու կարևորությունը…»։

Ի պատասխան՝ Արշակյանը նշել է, թե աշխատանքն ամենօրյա ռեժիմով տարվում է։

«Շնորհակալ եմ հարցի համար։ Ռազմագերիների և պահվող անձանց հարցով զբաղվելու կարևորությունը բացատրելու կարիք չկա։ Աշխատանքի արդյունքում տասնյակ անձինք վերադարձել են Հայաստան և աշխատանքն ամենօրյա ռեժիմով տարվում է։

Այս հարցում անհրաժեշտ է առաջնորդվել չվնասելու սկզբունքով, և ավելորդ հայտարարությունները կարող են աշխատանքին վնաս հասցնել»,- պատասխանել է ԱԺ փոխնախագահը։

  • Կիսվել: