երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Ավելի քան 3900 բեռնատար սպասում է վրաց-ռուսական սահմանով անցնելուն

Ավելի քան 3900 բեռնատար սպասում է վրաց-ռուսական սահմանով անցնելուն

Ավելի քան 3900 բեռնատար սպասում է վրաց-ռուսական սահմանով անցնելուն։ Այս մասին հայտնում է Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը:

Նշվում է, որ Վերին Լարսի անցակետով ծանրաքաշ բեռնատարների երթևեկությունը վերականգնվել է այսօր կեսօրին:

Հաղորդվում է նաև, որ ընդհանուր առմամբ էլեկտրոնային հերթում կա 3 909 բեռնատար:

  • Կիսվել: