երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Ավելի քան 3300 բեռնատար սպասում է Վերին Լարսի անցակետով անցնելուն

Ավելի քան 3300 բեռնատար սպասում է Վերին Լարսի անցակետով անցնելուն

Ավելի քան 3300 բեռնատարներ սպասում են Վերին Լարսի անցակետով անցնելուն: Այս մասին տեղեկանում ենք Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից:

Նշվում է, որ վրաց-ռուսական սահման տանող ճանապարհին ծանր բեռնատարների երթևեկությունը վերսկսվել է այսօր կեսօրին: Ընդհանուր առմամբ, հերթում, ըստ վերջին տվյալների, կա 3 381 բեռնատար:

  • Կիսվել: