Ավելի քան 1700 բեռնատար սպասում է վրաց-ռուսական սահմանին՝ Վերին Լարսի անցակետով անցնելուն
Ավելի քան 1700 բեռնատար է սպասում վրաց-ռուսական սահմանին՝ Վերին Լարսի անցակետով անցնելուն: Այս մասին հայտնել է Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը, տեղեկացնում է Sputnik Грузия-ն։
Նշվում է, որ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար երթևեկության արգելքը սահմանվել է առավոտյան՝ ձնահոսքի վտանգի պատճառով:
Ընդհանուր առմամբ, հերթում, ըստ վերջին տվյալների, կա 1753 բեռնատար: