Ավելի լավ է քիչ անենք, բայց որակով և հետևողական. Հրաչյա Սարգսյանը՝ ծառատունկի մասին
«Դեռ 2019, 2020, 2021 թվականին և հիմա էլ իրականացվել է ծառատունկ, շնորհակալություն բոլոր նրանց, որոնք իրենց ներդրումն են ունեցել, որպեսզի Երևան համայնքում կարողանանք իսկապես լավ ծառատունկ ունենալ»,- այս մասին քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Քաղաքապետը ներկայացրեց կատարված աշխատանքները. «Ոռոգման մեծ, 4 կիլոմետրի չափով հիմնական խողովակ է փոխվել, 4 կիլոմետրի չափով ներքին ցանց է փոխվել: Այդ ամեն ինչն իրականացվել է, նոր դրանից հետո մենք ծառատունկ ենք իրականացրել: Այս մոտեցումը պետք է պահպանենք: Ավելի լավ է քիչ անենք, բայց որակով և հետևողական, քան պարզապես շռայլենք, որ մեծ քանակությամբ ծառատունկ ենք իրականացրել, թվեր ներկայացնենք, բայց իրականությունն այլ լինի: Այս աշխատանքներն ինչ արել ենք ընդամենը 30 տոկոսն է, մնացած 70 տոկոսը տարածքների խնամքն է, պետք է կարողանանք դա անել, որպեսզի հետո ունենանք լավ, կանաչապատ տարածք»:


