շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Ավանում ճանապարհներին մերկասառույցի պատճառով միանգամից մի քանի ավտովթար է եղել

Ավանում ճանապարհներին մերկասառույցի պատճառով միանգամից մի քանի ավտովթար է եղել

Երեկ՝ հունվարի 5-ին, ավտովթարներ են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ից 22։50-ի սահմաններում Մարշալ Բաբաջանյան փողոցում բախվել են «Honda»-ն և «Infiniti» հետո «Opel»-ն է վթարի ենթարկվել ապա բախվել են «Mercedes»-ն ու «Kia»-ն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարների հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների,բարեբախտաբար տուժածներ չկան։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վթարների հիմնական պատճառը եղել է փողոցով հոսող կեղտաջրերի ստեղծած սառած ճանապարհը, ինչի հետևանքով վարորդները կորցրել են ավտոմեքենաների կառավարումը, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։

  • Կիսվել: