ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ավանեսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով նիստին (տեսանյութ)

Ավանեսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով նիստին (տեսանյութ)

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով նիստին:
 
Նախարարի պաշտոնակատարը իր խոսքում մասնավորապես նշել է, որ կորոնավիրուսային հիվանդության համավարակին դիմագրավելու գործընթացում Հայաստանի առողջապահական համակարգն օգտագործել է ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրերի շրջանակներում ստեղծված կարողություններն ու ուղիները, որոնք կարևոր նշանակություն են ունեցել COVID-19-ի դեմ պայքարում:
 
Անահիտ Ավանեսյանն հատկանշել է, որ գլխավոր ասամբլեայի հռչակագիրն ընդգծում է ՁԻԱՀ-ը որպես առողջապահական սպառնալիք կանխելու և դեպի Agenda 2030-ը առաջընթացն արագացնելու համար անհրաժեշտ հիմնական մոտեցումներն ու քայլերը:
 
Քիչ երկրներ են կարողացել նույնիսկ մասամբ հասնել նախորդ հռչակագրում սահմանված նպատակներին, այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ նոր հռչակագիրը հաշվի առնի անդամ պետությունների առաջնահերթությունները և ռազմավարական նպատակները:
 
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ի հարցերի ամբողջական նիստն ու նախարարի պաշտոնակատարի ելույթը կարող եք դիտել հետևյալ հղումով` http://webtv.un.org/.../4th-meeting.../6258003446001/...

  • Կիսվել: