երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ավանեսյանը ԱՄՆ-ում ներկայացրել է առողջության պահպանման ոլորտի հիմնական ցուցանիշների վերլուծությունը

Ավանեսյանը ԱՄՆ-ում ներկայացրել է առողջության պահպանման ոլորտի հիմնական ցուցանիշների վերլուծությունը

ԱՄՆ-ում «Հայաստան-Սփյուռք առողջապահական գագաթնաժողով 2024. ազդեցության համապատասխանեցում կայուն զարգացման համար» միջոցառմանը առողջապահության նախարարի ելույթն արտացոլել է Հայաստանում առողջապահության ընդհանուր իրավիճակը և Սփյուռքի ներգրավվածության հնարավորությունները։

Նախարարը ներկայացրել է առողջության պահպանման ոլորտի հիմնական ցուցանիշների վերլուծությունը, հիվանդանդացության պատկերը, կյանքի տևողության վրա ազդեցության գործոնները։

Նա անդրադարձել է առողջապահական ներկայիս առաջնահերթություններին, ծրագրերին և անդրադարձել Սփյուռքի ներգրավածության մեծացման, համագործակցության թիրախային ուղղություններին։

Անահիտ Ավանեսյանը հանդիպել է առողջապահական տարբեր ասոցիացիների հետ, պատասխանել է նաև ուսանողների հարցերին։

 

  • Կիսվել: