շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ավանեսյանն Արարատի մարզի առողջապահական կազմակերպությունների ղեկավարների հետ աշխատանքային խորհրդակցություն է ունեցել

Ավանեսյանն Արարատի մարզի առողջապահական կազմակերպությունների ղեկավարների հետ աշխատանքային խորհրդակցություն է ունեցել

Արարատի մարզում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մարզպետ Սեդրակ Թևոնյանի և մարզի առողջապահական կազմակերպությունների ղեկավարների հետ աշխատանքային խորհրդակցություն է ունեցել:

Ներկայացվել է բարեփոխումների այն փաթեթը, որն առողջապահության նախարարությունը իրականացնելու է: Բժշկական կենտրոնները ներկայացրել են իրենց կատարողականները, առկա խնդիրները:

Նախարարը նշել է, որ բարեփոխումների շրջանակներում արվում է ամեն բան, որպեսզի համակարգը պատրաստ լինի առողջապահական համապարփակ ապահովագրության ներդրմանը: Ապահովագրությունից բացի, քննարկվել են նաև առաջնային օղակի բարելավման ծրագրերը, որի արդյունքում կունենանք վերազինված, վերապատրաստված մասնագետներով ԱԱՊ օղակ` բարձրորակ թերապևտիկ ծառայություններով, և կկրճատվեն ստացիոնարների անհարկի ուղղորդումները:

Կապիտալ վերանորոգումների ծրագրի շրջանակներում այս տարի Արարատի մարզում 4 առողջության կենտրոն է վերանորոգվելու և վերազինվելու. ծրագրի շրջանակներում ներառված են նաև մի շարք բժշկական կենտրոններ:
Հանդիպման վերջում նախարարը նշել է, որ առաջին օղակի աշխատավարձերի վճարման նոր բոնուսային համակարգի անցման համար ամբուլատորիաների ղեկավարների հետ առցանց քննարկումներ կկազմակերպվեն:

 

  • Կիսվել: