չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ավան վարչական շրջանում հանրային տրանսպորտի դիտարկման ընթացքում  հայտնաբերվել են կանգնած ուղևորներով փոխադրում իրականացնելու դեպքեր

Ավան վարչական շրջանում հանրային տրանսպորտի դիտարկման ընթացքում հայտնաբերվել են կանգնած ուղևորներով փոխադրում իրականացնելու դեպքեր

ՀՀ պարետի 2020 թվականի հունիսի 3-ի N 110 որոշման պահանջների կատարման նպատակով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները  և ՀՀ Ճանապարհային ոստիկանության կարգախմբերը վաղ առավոտից համատեղ վերահսկողական գործառույթներ են իրականացրել Երևանի Ավան վարչական շրջանում։

Վերահսկողական աշխատանքների շրջանակում արձանագրվել են  մի շարք խախտումներ. այն է՝ կանոնավոր երթուղիներում ուղևորափոխադրում իրականացնող միկրոավտոբուսներում և ավտոբուսներում  հայտնաբերվել են ախտահանիչ հեղուկի բացակայության և կանգնած ուղևորներով փոխադրում իրականացնելու դեպքեր։

 Տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում կրկին հիմնական խախտումը դիմացի նստատեղին ուղևորի առկայությամբ փոխադրում իրականացնելն է:

Խախտումների բնույթով պայմանավորված կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ։

Տեսչական մարմնի մասնագետները իրականացրել են նաև լայնածավալ բացատրական և իրազեկման աշխատանքներ, առանձին դեպքերում տվել պարտադիր կատարման ցուցումներ՝ առկա թերությունները շտկելու վերաբերյալ։

Covid 19 հետագա տարածումը կանխարգելելու և  հանրային տրանսպորտում անվտանգության կանոնները պահպանելու նպատակով ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից մշտադիտարկումները և վերահսկողությունը շարունակվելու են ամբողջ օրվա ընթացքում։

  • Կիսվել: