շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
Ավագանին հաստատեց Երևանի 2021 թվականի բյուջեի նախագիծը

Ավագանին հաստատեց Երևանի 2021 թվականի բյուջեի նախագիծը

Երևանի ավագանին միաձայն՝ 34 կողմ ձայնով, ընդունել է Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեի նախագիծը: 

Նախագիծը ներկայացրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը: Նա հայտնել է, որ հաջորդ տարվա բյուջեով կանխատեսվում է եկամուտների գծով՝ 92 մլրդ 420 մլն 288 հազար դրամ, ծախսերի գծով՝ 100 մլրդ 776 մլն 765 հազար դրամ, դեֆիցիտը՝ 8 մլրդ 356 մլն 476 հազար դրամ:

  • Կիսվել: