հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Ավագ դասարաններում պետք է հրաժարվենք մեկ դասագրքի մոդելից. Սա կդառնա մեր հաջորդ ռեֆորմի սկիզբը. նախարար

Ավագ դասարաններում պետք է հրաժարվենք մեկ դասագրքի մոդելից. Սա կդառնա մեր հաջորդ ռեֆորմի սկիզբը. նախարար

Մենք ավագ դասարաններում պետք է հրաժարվենք մեկ դասագրքի մոդելից: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Եթե մենք խոսում ենք մասնագիտական կողմնորոշման անհրաժեշտության մասին, դա ենթադրում է, որ դպրոցում պետք է տարբեր առարկաներ լինեն: Մենք ունենք դպրոցներ, որտեղ գրաբար են անցնում, գծագրություն են անցնում, արհեստական բանականության դասընթաց ենք ներդնում: Սա նշանակում է, որ առարկաները բազմազան են դառնալու: Հետեւաբար, մեկ դասագրքին կառչած մնալը որեւէ կերպ չի նպաստում կրթության արդյունավետությանը:

Մենք փորձում ենք այս տարի պատմության դասընթացի միջոցով այս մեթոդաբանությունը սովորեցնել մեր ուսուցիչներին: Սա կդառնա մեր հաջորդ ռեֆորմի սկիզբը»,-ասաց նա:

  • Կիսվել: