Ատոմակայանի շահագործումը կարող է երկարաձգվել մինչև 2046 թվականը. Փաշինյանը նոր ժամկետ նշեց
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Մեծամորի ատոմակայանը պիտի փակվի, որը համապարփակ և ընդլայնաված գործունեության համաձայնագրով ստանձնել է Սերժ Սարգսյանը։
Փաշինյանը հավելեց, որ Հայաստանը միջուկային ռեակտոր ունենալու հարցը քննարկում է ՌԴ-ի հետ, Միացյալ Նահանգների հետ, Ֆրանսիայի հետ, Չինաստանի հետ, Հարավային Կորեայի հետ:
«Եվ դա բոլոր մեր գործընկերներին թափանցիկ կերպով ասում ենք: Դա ճակատագրական ռազմավարական նշանակության որոշում է: Եվ որոշում կայացնելիս պետք է համոզված լինենք, թե որ առաջարկն է մաքսիմալ համապատասխանում ՀՀ շահերին»,-նշեց Փաշինյանը:
Ըստ նրա՝ միջուկային էներգետիկայի շուկան լավ ու ճշգրիտ ուսումնասիրելու խնդիր կա: Հիմա Հայաստանի էներգետիկ համակարգում Մեծամորի ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիայի սակագինն ամենաէժանն է:
Անդրադառնալով առհասարակ աշխարհում այս ոլորտին՝ վարչապետը նկատեց. «Կան գնահատականներ, որ միջուկային վառելիքի՝ այս պահին հայտնի պաշարները 70 տարվա պաշարներ են: Սա նշանակում է, որ հաշվարկի կարիք կա, թե 40 տարի հետո 1 կՎտ ժամ միջուկային էներգիան ինչ կարող է արժենալ: Այստեղ էլ տնտեսական նպատակահարմարության և հետգնման հնարավորությունների հարց կա: Խնդիրը հետևյալն է՝ գինն ինչ է արժենալու»:
Նա ընդգծեց՝ կառուցվելիք ատոմակայանի տակ պետք է տնտեսական, ֆինանսական սխեմա դրվի, որ ներդրված գումարը վերադառնա: Կան գործընկերներ, որ շտապեցնում են Հայաստանին որոշում կայացնելու հարցում: «Ամենայն հարգանքով, մենք պետք է այս բոլոր նրբությունները հասկանանք: Ենթադրենք՝ մենք 4, 5, 6 մլրդ ներդրում արեցինք, ատոմակայան կառուցեցինք և ուրանի գինը 4 անգամ, 5 անգամ, 10 անգամ բարձրացավ... Ենթադրենք, միջուկային վառելիքի գինը կարող է սկսել աճել, դա ո՞նց է ազդելու մեր նախագծի տնտեսական արդյունավետության վրա»:
Փաշինյանը սրանք համարում է լուրջ հարցեր, որոնք պետք է ամենայն մանրամասնությամբ քննարկվեն:


