կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Աշտարակում Mazda 6-ը տապալել է էլեկտրասյունը, այնուհետև տաղավարն ու հայտնվել մայթին

Աշտարակում Mazda 6-ը տապալել է էլեկտրասյունը, այնուհետև տաղավարն ու հայտնվել մայթին

Այսօր՝ մարտի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07։40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 39-ամյա Արթուր Զոհրաբյանն իր վարած Mazda 6 մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի 4 հասցեի մոտ դուս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, տապալել այն, ապա կոտրել կանգառի համար նախատեսված ցուցանակը, հայտնվել մայթում, առաջ ընթանալով տապալել տաղավարը և հայտնվել մայթին։

 

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

  • Կիսվել: