ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Աշտարակի Մուղնի թաղամասում հայտնաբերվել է հակատանկային ական

Աշտարակի Մուղնի թաղամասում հայտնաբերվել է հակատանկային ական

Հունվարի 27-ին, ժամը 14:28-ին քաղաքացին դիմել է Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն առ այն, որ Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասում ական է նկատվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի հերթապահ խումբը։

Պարզվել է, որ Մուղնի 2-րդ թաղամասում հայտնաբերվել է «TM-62M» հակատանկային ական։ Հայտնաբերված ականը ինժեներասակրավորական խմբի կողմից տեղափոխել են N զորավարժարան:

 

  • Կիսվել: