կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Աշտարակի խճուղում գտնվող «Պռոշյանի կոնյակի գործարանում» հրդեհ է բռնկվել

Աշտարակի խճուղում գտնվող «Պռոշյանի կոնյակի գործարանում» հրդեհ է բռնկվել

Նոյեմբերի 8-ին, ժամը 22։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում գտնվող «Պռոշյանի կոնյակի գործարանում» հրդեհ է բռնկվել։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:

 

  • Կիսվել: