շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Աշտարակի, Անիի, Արագածի, Չարենցավանի տարածաշրջաններում տեղում է ձյուն, Արարատի մարզում մառախուղ է

Աշտարակի, Անիի, Արագածի, Չարենցավանի տարածաշրջաններում տեղում է ձյուն, Արարատի մարզում մառախուղ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Արագածոտնի մարզի, Եղվարդի, Աբովյանի, Թալինի, Աշտարակի, Գավառի, Ախուրյանի տարածաշրջաններում՝ ավտոճանապարհներին, տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Աշտարակի, Անիի, Արագածի, Չարենցավանի տարածաշրջաններում տեղում է ձյուն։

Արարատի մարզում մառախուղ է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

  • Կիսվել: