Աշտարակ, Գորիս քաղաքներում, Ապարանի, Թալինի և Չարենցավանի տարածաշրջաններում մառախուղ է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Գավառի, Անիի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Արմավիրի, Արարատի մարզերում, Ջերմուկ, Եղեգնաձոր, քաղաքներում, Աշտարակի, Ապարանի և Թալինի տարածաշրջաններում տեղում է ձյուն։
Աշտարակ, Գորիս քաղաքներում, Ապարանի, Թալինի և Չարենցավանի տարածաշրջաններում մառախուղ է։


