ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Աշոտ Սմբատյանը և Վիկտոր Կղիփիանիին քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը

Աշոտ Սմբատյանը և Վիկտոր Կղիփիանիին քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը

Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Geocase վերլուծական կենտրոնի ղեկավար Վիկտոր Կղիփիանիին։

Ըստ Geocase-ի՝ հանդիպմանը քննարկվել է տարածաշրջանում տիրող իրավիճակը, քննարկվել է Հայաստանի և Վրաստանի միջև բարիդրացիական և գործընկերային հարաբերությունների կարևորությունը։

Քննարկվել է նաև երկու երկրների տարբեր կառույցների և վերլուծական շրջանակների ներկայացուցիչների միջև համագործակցության խորացման հարցը։ Կողմերը զրուցել են նաև բազմաթիվ ոլորտներում երկու երկրների համագործակցության հեռանկարների շուրջ։

  • Կիսվել: