երկուշաբթի, հուլիս 6
6 / 7 / 2026
Աշոցքի, Ապարանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում

Աշոցքի, Ապարանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում

Հունվարի 17-ին՝ ժամը 17:05-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Այս մասին տեղեկանում ենք Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Աշոցքի, Ապարանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։

Ապարանի, Արագածի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

  • Կիսվել: