շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ԱՍՀՆ-ն ներկայացրել է՝ սոցիալական ինչ ծառայություններ են տրամադրվել խոցելի խմբերին 2022-ի ընթացքում

ԱՍՀՆ-ն ներկայացրել է՝ սոցիալական ինչ ծառայություններ են տրամադրվել խոցելի խմբերին 2022-ի ընթացքում

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող շուրջօրյա խնամքի հաստատություններում 2022 թվականի ընթացքում ապահովվել է 602 երեխայի խնամք։ Այս մասին հայտնում են ԱՍՀՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ինչպես նշված է ԱՍՀ նախարարության հաղորդագրության մեջ, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 1960 երեխայի տրամադրվել են ցերեկային և ճգնաժամային խնամքի ծառայություններ։

Խնամատար 68 ընտանիքում կազմակերպվել է 105 երեխայի խնամքն ու դաստիարակությունը։
Անհրաժեշտ ծառայություններ են տրամադրվել ընտանիքում բռնության ենթարկված 1833 անձի։

2022 թ․ հասարակական կազմակերպություններին պատվիրակման միջոցով ծառայություններ են տրամադրվել երեխաներին, տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև ընտանիքում բռնության, թրաֆիքինգի ենթարկված անձանց։ Վերոնշյալ ծառայությունների մատուցման նպատակով՝ տրամադրվել է ավելի քան 800 մլն դրամ։

Մանրամասները՝ տեսանյութում։

  • Կիսվել: