կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Աշխատում ենք ակադեմիական քաղաքում ավագ սպայական դպրոց հիմնելու գաղափարի վրա. Փաշինյան

Աշխատում ենք ակադեմիական քաղաքում ավագ սպայական դպրոց հիմնելու գաղափարի վրա. Փաշինյան

Մենք հիմա աշխատում ենք ակադեմիական քաղաքում ավագ սպայական դպրոց հիմնելու գաղափարի վրա: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

նա, մասնավորապես, նշեց. ՛՛Գուցե Մ. Մելքոնյանի անվան վարժարանի հենքի վրա ստեղծենք դպրոց, որտեղ լինի ավագ դպրոցի ամբողջ կուրսը` գումարած առաջին կուրսի բուհական կուրսը։ Ընդ որում այդ դպրոցը պետք է լինի և՛ տղաների, և՛ աղջիկների համար։ Այն երեխաները, որոնք մտածում են, որ պետք է զինվորական որևէ ծառայության անցնեն, լինի դա բանակ, ոստիկանություն, ԱԱԾ, նախ գան այս դպրոցում դասընթացներ, ինչպես նաև նախնական պատրաստություն անցնեն: Ըստ էության սպայական բարձրագույն առաջին կուսն ավարտեն, որից հետո ըստ մասնագիտությունների իրենց ուսումը կշարունակեն ոստիկանության ակադեմիայում, ռազմական համալսարանում և այլն՛՛:

  • Կիսվել: