շաբաթ, փետրվար 8
8 / 2 / 2025
Աշխատանքից ազատված վարորդները վաղը դիմում կգրեն եւ կվերադառնան աշխատանքի

Աշխատանքից ազատված վարորդները վաղը դիմում կգրեն եւ կվերադառնան աշխատանքի

Նախօրեին աշխատանքից ազատված վարորդները վաղը առավոտյան դիմումներ կգրեն եւ կվերադառնան աշխատանքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեց աշխատանքից ազատված վարորդներից մեկը՝ նշելով, որ այդպես են պայմանավորվել «Երևան ավտոբուս» ընկերության ղեկավարների հետ:

Նշենք, որ նախօրեին վարորդները բողոքի ակցիա էինանցկացրել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում, պայմանների բարելավում: Ակցիայից հետո 32 վարորդ ազատվեց աշխատանքից, նրանց պահանջներն այդպես էլ չկատարվեցին:

 

  • Կիսվել: