հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ»-ի տնօրենի ԺՊ է նշանակվել Նաիրա Մկրտչյանը

«Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ»-ի տնօրենի ԺՊ է նշանակվել Նաիրա Մկրտչյանը

Ուրախ եմ տեղեկացնել, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Նաիրա Մկրտչյանը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Նաիրա Մկրտչյանը ծնվել է 1979 թվականին, Երեւանում: Ավարտել է Երեւանի պետական համալսարանի Փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ հոգեբանության ֆակուլտետի բակալավրիատն ու մագիստրատուրան «Փիլիսոփայություն» մասնագիտությամբ: Փիլիսոփայական գիտությունների թեկնածու է, դոցենտ:

2003 թվականից առայսօր դասավանդում է Երեւանի պետական համալսարանում: 2014-2016 թթ. դասավանդել է նաեւ ՀՀ արդարադատության ակադեմիայում: Գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է անցումային հասարակություններին վերաբերող հիմնախնդիրներ, սոցիալական եւ հումանիտար գիտությունների իմացաբանական ու մեթոդաբանական հարցեր, արդարության ժամանակակից եւ հետկառուցապաշտական մի շարք քաղաքական տեսություններ:

DAAD/OSI, ASCN, KAAD, DAAD տրամադրած կրթաթոշակներով հետազոտություններ է իրականացրել Մյունխենի Լյուդվիգ-Մաքսիմիլիան համալսարանում (Գերմանիա), Ֆրիբուրգի համալսարանում (Շվեյցարիա):

Ավելի քան քսան գիտական հրապարակումների հեղինակ է հայերեն, անգլերեն, ռուսերեն եւ գերմաներեն լեզուներով՝ Հայաստանում եւ արտերկրում: Դրանց թվում են նաեւ երկու՝ «Սոցիալական ճանաչողություն» (Եր., 2019) եւ «Կոնֆլիկտների սոցիոմշակութային պայմանավորվածությունը փոխակերպվող հասարակություններում» (Եր., 2009) գրքերը:

Խմբագրել է նաեւ ռուսալեզու «Հետխորհրդայինը. դիսկուրսներ եւ պրակտիկաներ» (Եր., 2019) միջբնագավառային նշանակության հոդվածների ժողովածուն, թարգմանել ժամանակակից քաղաքական մտածողներ Ջ. Բաթլերի եւ Գ. Չ. Սպիվակի էսսեներ:

Քաղաքական տեսության գծով քսան տեսադասախոսություններից բաղկացած դասընթացի հեղինակն է: Տիրապետում է հայերենին, անգլերենին, ռուսերենին եւ գերմաներենին:

  • Կիսվել: