հինգշաբթի, օգոստոս 6
6 / 8 / 2026
Աշխատակիցների անվտանգության պահպանման համար անհրաժեշտ անհատական պաշտպանության միջոցները պիտիտրամադրի գործատուն

Աշխատակիցների անվտանգության պահպանման համար անհրաժեշտ անհատական պաշտպանության միջոցները պիտիտրամադրի գործատուն

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից տեղեկացնում են, որ աշխատակիցների առողջության և անվտանգության պահպանման համար անհրաժեշտ անհատական պաշտպանության միջոցների տրամադրման պարտականությունը կրում է գործատուն, վերահսկման պարտականությունը` ևս: Աշխատողները նույնպես ունեն պատասխանատվություն՝ ճիշտ կիրառել այդ միջոցները։

ԱԱՏՄ տարածքային ստորաբաժանումների կողմից մշտադիտարկումները եւ իրազեկման աշխատանքները հանրապետությունում մեկ շարունակվում են` կանխելու կորոնավիրուսի հետագա տարածումը։ Դրանք նաև խորհրդատվական բնույթ են կրում, խախտման արձանագրման պարագայում առաջարկում են խնդրի լուծման տարբերակներ:

  • Կիսվել: