ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արուսյակ Ջուլհակյանն ընտրվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Արուսյակ Ջուլհակյանն ընտրվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր կայացած արտահերթ նիստում միաձայն հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանին:

Արուսյակ Ջուլհակյանը շնորհակալություն է հայտնել խմբակցությանը՝ վստահելու եւ իր թեկնածությունն առաջադրելու համար:

Նա երաշխավորել է, որ ստանձնած հանձնառությունը պատվով կկատարի:

Այս պաշտոնը զբաղեցնում էր նույն խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, սակայն վերջինս օրեր առաջ՝ հոկտեմբերի 3-ին, հրաժարականի դիմում էր ներկայացրել՝ իշխող ուժի կողմից ԿԸՀ նախագահի պաշտոնում որպես թեկնածու առաջադրվելու կապակցությամբ: 

  • Կիսվել: