կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
«Արտյոմ Ավետիսյան Էդվարդի» Ա/Ձ-ի լցակայանում արձանագրվել է թերլիցքավորւմ

«Արտյոմ Ավետիսյան Էդվարդի» Ա/Ձ-ի լցակայանում արձանագրվել է թերլիցքավորւմ

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական միջոցառումների շրջանակում Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գարեգին Ա 40/1 հասցեում գործող հեղուկ ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «ԱՐՏՅՈՄ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԷԴՎԱՐԴԻ» Ա/Ձ -ին պատկանող լցակայանում անցկացվել են ստուգումներ։

Ստուգումների արդյունքում հայտնաբերվել է թերլիցքավորում․ կասեցվել է թերլիցքավորմամբ շահագործվող հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը։

Հայտնաբերված խախտման համար տնտեսվարող սուբյեկտը օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։

  • Կիսվել: