երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Արթիկում շների դաժան սպանդ է իրականացվել. Հարությունյան

Արթիկում շների դաժան սպանդ է իրականացվել. Հարությունյան

Երեկ Արթիկում որոշների թողտվությամբ շների դաժան սպանդ է իրականացվել։ Օրը ցերեկով, բոլորի աչքի առաջ կրակել են անպաշտպան կենդանիների վրա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը։

«Առկա են տեսանյութներ, կան ականատեսներ։

Հուսով եմ, որ մեր իրավապահները համապատասխան իրավական գնահատական կտան` պատժելով անմեղ կենդանիների վրա կրակողին ու նրան քաջալերողներին, ովքեր դուխ են տվել, որ անի այդ քայլը»,-նշել է նա:

  • Կիսվել: