հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Արթիկ-Երևան երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ի վթարման հետևանքով տուժած քաղաքացիներից մեկը վիրահատվում է․ մանրամասներ

Արթիկ-Երևան երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ի վթարման հետևանքով տուժած քաղաքացիներից մեկը վիրահատվում է․ մանրամասներ

Առողջապահության նախարարությունից հայտնում են, Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով տուժած քաղաքացիները տեղափոխվել են «Ապարանի», «Արմենիա», «Էրեբունի», «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոններ:

Նրանցից մեկը վիրահատվում է, 3-ը հետազոտությունների փուլում են, իսկ մյուսների վիճակը գահատվում է միջին ծանրության: Տուժածները բժշկական կենտրոններ են տեղափոխվել մարմնական տարբեր աստիճակի վնասվածքներով:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին, ժամը 10։41-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

 

  • Կիսվել: