կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին բուք է

Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին բուք է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին բուք է։

Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

  • Կիսվել: