կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Արտաշավանում. «Infiniti»-ն բախվել է քարերին, մի քանի պտույտ շրջվել

Արտաշավանում. «Infiniti»-ն բախվել է քարերին, մի քանի պտույտ շրջվել

Այսօր՝ մարտի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15:30-ի սահմաններում, «Infiniti» մակնիշի ավտոմեքենան Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Արտաշավան բնակավայրի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և մի քանի պտույտ շրջվել: 

Տուժածների մասին տեղեկություն դեռևս չկա։

  • Կիսվել: