հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արտաշատում դի է հայտնաբերվել

Արտաշատում դի է հայտնաբերվել

Հոկտեմբերի 4-ին, ժամը 18:20-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի թիվ 22 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի հատակին հայտնաբերել Կարեն Խ.-ի (ծնված 1967 թ.) դին:

  • Կիսվել: