հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Երևանում ամուսինը տան դուռը փակել կնոջ վրա ու հեռացել․ կնոջը պատուհանից դուրս են բերել հրշեջ-փրկարարները

Երևանում ամուսինը տան դուռը փակել կնոջ վրա ու հեռացել․ կնոջը պատուհանից դուրս են բերել հրշեջ-փրկարարները

Երեկ՝ նոյեմբերի 21-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 և ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Թոթովենցի փողոցի շենքերից մեկի բնակիչը կնոջ հետ վիճաբանություն է ունեցել, ապա տան դուռը փակել կնոջ վրա ու հեռացել։ Ու տանը կնոջ ինքնազգացողությունը վատացել է։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ժամանել է ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանուղքը, որով փրկարարները մոտեցել են շենքի տան պատուհանին, ավտոսանդուղքի միջոցով 4-րդ հարկի տան պատուհանից իջեցրել են նույն տան բնակիչ 43-ամյա Գ․ Ա-ին և մոտեցրել օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային։

Ոստիկանությունը տեղում պարզել է նաև, որ ահազանգը, որ ամուսինը կնոջ նկատմամբ բռնություն է կիրառել, հերքվել է կնոջ կողմից, ով հայտնել է, որ բռնության չի ենթարկվել։ 

  • Կիսվել: