չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Արտակարգ իրավիճակ Հայաստանում․ ոստիկանությունը գործի է անցել

Արտակարգ իրավիճակ Հայաստանում․ ոստիկանությունը գործի է անցել

Հանրապետությունում տեղացած առատ ձյան ու բքի պատճառով Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը, ելնելով վարորդների անվտանգությունից, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի կարգադրությամբ ժամանակավորապես փակվել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հատվածում ուժեղ բուք է առաջացել, տեսանելիությունն էլ հազիվ 1 մետր է, ինչն էլ պատճառ է դարձել, որպեսզի ճանապարհային ոստիկանները դադարեցնեն երթևեկությունը։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Որոշ ավտոմեքենաների անվադողերն էլ ամառային են, մինչդեռ թե ՃՈ -ն. թե ՀՀ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը մի քանի օր է, հանրությանը տեղեկացնոմ են, որ հանրապետությունում տեղալու է առատ ձյուն, ուժեղ բուք է լինելու և վարորդներին հորդորել էին, որպեսզի ձմեռային անվադողերը փոխարինեն ամառայինով, մինչդեռ, ինչպես միշտ, որոշ վարորդներ չեն լսում ՃՈ-ին ու Գ. Սուրենյանին ու հիմա փաստի առաջ են կանգնել։  

  • Կիսվել: