հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Արտակարգ իրավիճակ «Հաղթանակ» կամրջի վրա. տղամարդն անցել է կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում իրեն ցած նետել

Արտակարգ իրավիճակ «Հաղթանակ» կամրջի վրա. տղամարդն անցել է կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում իրեն ցած նետել

Արդեն մեկ ժամից ավելի է, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբն ու փրկարար հոգեբանները գտնվում են «Հաղթանակ» կամրջի վրա:

Այնտեղ են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի և գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտ 30 տարեկան տղամարդը 1 ժամ առաջ անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել: Պարեկները, փրկարարներն ու փրկարար-հոգեբանները այս պահին բանակցում են նրա հետ, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին, և խնդրում ու հորդորում են, որ նա վտանգավոր եզրագծից ետ վերադառնա:

Տեղում են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը և ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: 

  • Կիսվել: