երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Արտակարգ դեպք՝  Գյումրիում․ Opel-ում հրդեհ է բռնկվել

Արտակարգ դեպք՝ Գյումրիում․ Opel-ում հրդեհ է բռնկվել

Այսօր՝ փետրվարի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի երկաթգծի կայարանամերձ հրապարակում ավտոմեքենա է այրվում։ Հաղորդում է shamshyan.com-ը։

Պարզվել է, որ Տիգրան Մեծ փողոցի 109 շենքի դիմաց այրվում է Opel Astra մակնիշի ավտոմեքենան:

Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։ 

Այրվել է ավտոմեքենայի սրահը մասամբ։

Տեղում պարեկները պարզել են, որ ավտոմեքենան պատկանում է Գյումրիի բնակիչ Կարինե Կ․-ին, իսկ մեքենան վարել է Գյումրիի բնակիչ Ալեքսանդր Կ․-ն։ 

  • Կիսվել: