հինգշաբթի, դեկտեմբեր 12
12 / 12 / 2024
Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. Nissan-ը բախվել է քարերին և մոտ 40 մետր սահելով՝ հայտնվել ձորակում և բռնկվել. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի

Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. Nissan-ը բախվել է քարերին և մոտ 40 մետր սահելով՝ հայտնվել ձորակում և բռնկվել. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի

Այսօր` հունվարի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։10-ի սահամններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ Դրախտիկ ավտոճանապարհին` Դրախտիկ գյուղի տարածքում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ճամբարակի թիվ 35 հրշեջ փրկարարական ջոկատից` 1 մատական հաշվարկ։ 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները` գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի գլխավորությամբ։

Պարզվել է, որ Ճամբարակ Դրախտիկ ավտոճանապարհի 17 կմ հատվածում Nissan մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 40 մ սահելով հայտնվել ձորակում՝ բախվելով քարերին։ 

Բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռկնվել։ Հրշեջները մարել են կրակը։ Ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։ 

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Ճամբարակի բաժնի հերթապահ խումբը` օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության ճամբարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վթար-հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն ավտոմեքենայում եղել են Հնդկաստանի 5 քաղաքացի։ 

  • Կիսվել: