շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Երևանում զինկոմիսարիատի մոտ հրդեհ է բռնկվել Mercedes մակնիշի ավտոմեքենայում

Երևանում զինկոմիսարիատի մոտ հրդեհ է բռնկվել Mercedes մակնիշի ավտոմեքենայում

Այսօր՝ հունվարի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում Արտակարգ  իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցից դեպի Դավիթաշեն տանող ճանապարհահատվածում, ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի N 1 տարածքային ստորաբաժանման (զինկոմիսարիատ) մոտ ավտոմեքենա է այրվում։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Ավետիք Դալլաքյանն ու Գոռ Հայրապետյանը, ովքեր սահմանազատել են տարածքը, նշված հատվածում ժամանակավորապես դադարեցրել են երթևեկությունը մինչև հրշեջ-փրկարարները մարեն Mercedes մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը։ 

Մինչ հշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել է վարորդը՝ Երևանի բնակիչ 42-ամյա Հ․Հ․-ն ։

Պարզվել է, որ այրվել է ավտոմեքենայի շարժիչի պլաստմասե դետալները։ Ավտոմեքենան տեղափոխելու համար վարորդի կողմից օգտագործվել է ավտոքարշակ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։

  • Կիսվել: