ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Արտակարգ դեպք Երևանում․ Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում Mercedes-ում հրդեհ է բռնկվել

Արտակարգ դեպք Երևանում․ Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում Mercedes-ում հրդեհ է բռնկվել

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում Արտակարգ իրավճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, տեղում ծառայություն կատարող ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի և Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ, ճանապարհային ոստկանության ուղեկցող գումարտակի ծառայողները և հարևանությամբ գործող ավտոլվացման կետի աշխատակիցները մարել են Լոռու մարզի բնակիչ 29-ամյա Արսեն Մ․-ին պատկանող Mercedes E280 մակնիշի ավտոմեքնայում առաջացած հրդեհը, ապա ժամանած հրշեջ-փրկարարները լրիվ մարել են այն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։

Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածն ամբողջությամբ ու մեքենան դարձել է ոչ շահագործելի։

  • Կիսվել: